Basic information
Number
թիվ 1
Type
Պաշտոնական պարզաբանում
Act type
Հիմնական ակտ (16.02.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.03.15/6(183)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
16.02.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
21.02.2005


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 փետրվարի 2005 թ.

թիվ 1

                   

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակայնություն ապահովելու նպատակով ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ավանդատուին գրավոր տեղեկացնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի պարտականության վերաբերյալ ավանդատուին ծանուցում տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցումը բանկերը պետք է տրամադրեն սկսած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի՝ Օրենքով սահմանված կարգով ստեղծման պահից և պարտադիր հանձնեն բոլոր նոր այն ավանդատուներին, որոնց բանկային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալու է ոչ շուտ, քան 2005 թվականի հուլիսի 1-ը կամ անժամկետ (ցպահանջ) է: Ծանուցումը նշված ավանդատուներին հանձնվում է նրանց հետ ավանդի վերաբերյալ գործարքը կնքելու պահին: Բանկերը կարող են գրավոր ծանուցման համար Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվող դրույթները պատշաճ կերպով արտացոլել ավանդատուի հետ
կնքվող համապատասխան պայմանագրում: Ընդ որում, պայմանագրի՝ բանկում և ավանդատուի մոտ մնացող օրինակների վրա պետք է հստակ երևա, որ ավանդատուն ծանոթացել է ծանուցմանը վերաբերող դրույթներին:

Միևնույն ժամանակ, սկսած ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ստեղծման պահից՝ բանկերը պարտավոր են Օրենքով սահմանված կարգով նշված ծանուցումն անմիջապես տրամադրել յուրաքանչյուր առկա այն ավանդատուներին.

ա) որոնց բանկային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալու է ոչ շուտ, քան 2005 թվականի հուլիսի 1-ը կամ անժամկետ (ցպահանջ) է, և որոնք ներկայացրել են նշված ծանուցումը ստանալու պահանջ.

բ) որոնք ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ստեղծման պահից հետո իրենց ավանդի հետ կապված գործարք իրականացնելու նպատակով ներկայացել են բանկ:

Սույն պարզաբանման իմաստով «բանկային ավանդ» հասկացությունը համապատասխանում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանմանը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ
 

Տ. Սարգսյան
   

2005 թ. փետրվարի 21
Երևան