Basic information
Number
N 248-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (24.03.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
23.03.2005
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
23.03.2005
Effective date
24.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


23 մարտի 2005 թվականի N 248-Ա
ք. Երևան

 Հ Ր Ա Մ Ա Ն

«Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ի 2002 թվականի դեկտեմբերի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000141 և 2003 թվականի դեկտեմբերի 23-ին տրված հոգեմետ նյութերի առևտուր թիվ Կ-XX-000423 լիցենզիաները:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում.

2.2. «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

 Ն. Դավիդյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation