Basic information
Number
N 194-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (06.03.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.05.02/12(221)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
05.03.2005
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
05.03.2005
Effective date
06.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


5 մարտի 2005 թվականի N 194-Ա
ք. Երևան

 Հ Ր Ա Մ Ա Ն

«Ամար գրուպ» ՍՊԸ-ի լիցենզիան «Կերոն Լուս» ՍՊԸ-ի անվամբ վերաձևակերպելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի անվանման փոփոխումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Ամար գրուպ» ՍՊԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000313 լիցենզիան վերաձևակերպել «Կերոն Լուս» ՍՊԸ-ի անունով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիան վերաձևակերպելու մասին տեղեկությունների գրանցումը և  պահպանումը՝ համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

 Ն. Դավիդյան