Basic information
Number
N 177-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.04.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.05.16/12(189)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
15.04.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
20.04.2005
Effective date
20.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 ապրիլի 2005 թ.

N 177-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱԷՐՈԲՐՈՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆ (ԹԻՎ 441/9) ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397-րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2005 թվականի ապրիլի 11-ի թիվ 0504-36 գրությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2005 թվականի ապրիլի 14-ի թիվ 18 արձանագրություն) և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա թիվ 441) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի թիվ 441/9 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Աէրոբրոք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն (ք. Երևան, Կոմիտասի 22/50) ուղարկելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. ապրիլի 20
Երևան

                                     

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation