Basic information
Number
N 78-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.03.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.03.18/7(184)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
01.03.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
04.03.2005
Effective date
04.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 մարտի 2005 թ. N 78-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 403 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Կարմեն Դանիելյանի 2005 թվականի փետրվարի 15-ի դիմումը՝ ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի 9 հասցեում գործող արտարժույթի  փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Կարմեն Դանիելյան» արտարժույթի փոխանակման կետին  տրամադրված թիվ 403 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարմեն Դանիելյանին հանձնելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2005 թ. մարտի 4
Երևան