Basic information
Number
N 11-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.02.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Enactment organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Enactment date
14.02.2005
Signing organisation
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Signing date
14.02.2005
Effective date
15.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

14 փետրվարի 2005 թվականի N 11-Ա
ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հաշվի առնելով բաց վարկանիշային քվեարկության արդյունքները, ինչպես նաև ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37 և 50 հոդվածների, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30, 31 և 63 հոդվածների «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հաստատելու մասին» Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 06.02.2004 թ. թիվ 3-Ն որոշման 20 կետի դրույթներով, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ԱՎՏՈՌԱԴԻՈ»ՍՊ ընկերությունը ճանաչել Երևան քաղաքի տարածքում 101.1 ՄՀց հաճախականությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:

2. «ԱՎՏՈՌԱԴԻՈ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:

 


 Նախագահ`

Գ. Ամալյան