Basic information
Number
N 48-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.02.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.03.01/5(182)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
01.02.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
03.02.2005
Effective date
03.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 փետրվարի 2005 թ. N 48-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 158 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշոտ Բուդաղյանի 2005 թվականի հունվարի 19-ի միջնորդագիրը` ք. Երևան, Տիգրան Մեծի 13, բն. 6 հասցեում գործող (արտայժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա` թիվ 158) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Աշոտ Բուդաղյանին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 158 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Բուդաղյանին հանձնելու պահից:

 

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ`

Ա. Ջավադյան

 

2005 թ. փետրվարի 3
Երևան