Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-292-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1318
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17.1-ին հոդվածի 10-րդ մասում «0,15» թիվը փոխարինել «0,075» թվով, իսկ «365» թիվը` «730» թվով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար Օրենքի 17.1-ին հոդվածով սահմանված տույժը վճարվում է 0.075 տոկոսի չափով, այդ թվում` նաև այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն սկսված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեռևս չավարտված տույժերի հաշվարկը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակվում է մինչև հաշվարկի 365-րդ օրը լրանալը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-292-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան