Գլխավոր տեղեկություն
Համար
N 06/20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.06.03/14(100) Հոդ.116
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
01.03.2006
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.04.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32906079

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

1 մարտի 2006 թ.
ք. Երևան

N 06/20-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԸ, «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ» ՈՒ «ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ» ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված «Մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին` մաքսային ձևակերպման գործընթացում գտնվող ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման» կարգի 4-րդ կետին և 14-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան.
 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել.

ա) Փոխադրման ամփոփագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Փոխադրման ամփոփագրի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի շրջանառության և հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետ Ա. Մեջլումյանին`

ապահովել մաքսային մարմիններում փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի լրացման համար ավտոմատ համակարգչային համակարգի կիրառությունը և էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսատների պետերին`

սույն հրամանով հաստատված կարգերով նախատեսված գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով յուրաքանչյուր գործառույթի իրականացման պատասխանատվությունը հրամանով վերապահել մաքսատան կոնկրետ ստորաբաժանմանը` այդ մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համապատասխան (սույն հրամանի N 3 հավելվածում նշված) վարչություններին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործերի կառավարիչ Խ. Սարգսյանին`

ապահովել փոխադրման ամփոփագրի` սույն հրամանով հաստատված ձևի ձևաթղթերի տպագրությունն ու մաքսային մարմիններին բաշխումը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

Մ/Ծ գեներալ-մայոր 

Ա. Ավետիսյան

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
 մաքսային պետական կոմիտեի
2006 թ. մարտի 1-ի
N 06/20-Ն հրամանի

Խիստ հաշվառման փաստաթուղթ

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ
 

 

 

1. Մաքսային

հայտարարագրի տվյալները

000000

 

2. Ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման (փոխադրման)

ընդունած անձը

 

3. Ապրանքներ տեղափոխող անձը/հասցեատերը

4. Տրանսպորտային միջոցի տեսակը

5. Կազմման օրը, ամիսը, տարին

6. Տրանսպորտային միջոցի տվյալները

 

 

 

 

7. Ուղարկող մաքսային մարմինը

8. Նշանակման մաքսային մարմինը

9. Մաքսային ապահովումներ

10. Ապ-

րանք-

ների

նկա-

րա-

գիրը

Տեղերի քանակը

Փաթեթավո-րումը

Ապրանքների անվանումը

Քաշը

Քանակը ըստ չ/մ-ի

11. Ապրանքա-տեսակների քանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12. Ընդհանուր քաշը

 

 

 

 

 

 

 

 

 

 

13. Տեղերի ընդհանուր քանակը

 

 

 

 

 

14. Ապ-

րանք-

ներն ու տրանս-պորտա-

յին
միջոցն ուղեկցող  փաստա-թղթերը

 

15. Ընդհանուր արժեքը

 

 

 

 

16. Ուղարկող մաքսային մարմնի նշումները

A.      Նշանակման վայրը

17. Տեղափոխման երթուղին

     

 

 

B.
Զգուշացված եմ մաքսային ապահովման միջոցները վնասելու և (կամ) կորցնելու առանց մաքսային  մարմինների թույլտվության բեռը բեռնաթափելու, փոխաբեռնելու, հանձնելու, ինչպես նաև սահմանված ժամկետում բեռը նշանակման վայր չհասցնելու դեպքում` ՀՀ օրենքով նախատեսված պատասխանատվության մասին:

Բեռը նշանակման վայր հասցնելու ժամկետն է`   «__»               20   թ.
Ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման
ընդունող անձի ստորագրությունը                                                        

18.

19.  Ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման (փոխադրման) ընդունած անձի նշումները

20. Նշանակման մաքսային մարմնի նշումները

21.  Ուղարկող մաքսային մարմնի պաշտոնատար անձի


____________ 
ազգանունը
__________________
Կ.Տ.
անձնական կնիքի համարը
________________
ստորագրությունը
             

 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
 մաքսային պետական կոմիտեի
2006 թ. մարտի 1-ի
N 06/20-Ն հրամանի


Կ Ա Ր Գ

 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է փոխադրման ամփոփագրի լրացման կարգը:

2. Ուղարկող մաքսային մարմնում լրացվում են փոխադրման ամփոփագրի 2-17-րդ,
19-րդ, 21-րդ, ինչպես նաև «A» և «B» սյունակները:

3. Սույն կարգի 1-ին կետում նշված սյունակները լրացնում է ուղարկող մաքսային մարմինը, բացառությամբ 19-րդ և «B» սյունակների: 19-րդ սյունակը լրացնում է ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունող անձը (կամ նրա լիազոր ներկայացուցիչը), իսկ «B» սյունակում` ժամկետը լրացվում է ուղարկող մաքսային մարմնի կողմից, իսկ ստորագրության համար նախատեսված տեղում ստորագրում է ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունող անձը (կամ նրա լիազոր ներկայացուցիչը):

4. Փոխադրման ամփոփագրի 1-ին և 20-րդ սյունակները լրացվում են նշանակման մաքսային մարմնում` նշանակման մաքսային մարմնի կողմից:

5. Փոխադրման ամփոփագրի սյունակները լրացվում են համակարգչի միջոցով, բացառությամբ 1-ին, 16-րդ, 19-րդ և 20-րդ սյունակների, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետում նշված սյունակի, որոնք պետք է լրացվեն ընթեռնելի ձեռագրով: «B» սյունակում համակարգչով է լրացվում ապրանքները և տրանսպորտային միջոցը նշանակման վայր հասցնելու ժամկետը: 21-րդ սյունակում համակարգչով են լրացվում «ազգանունը» և «անձնական կնիքի համարը» տողերը:

6. Լրացված փոխադրման ամփոփագիրը գրանցվում է մաքսային մարմիններում գործող ավտոմատ համակարգչային համակարգում: Համակարգում գրանցվելուց հետո, փոխադրման ամփոփագրի վերին աջ անկյունում նշվում է փոխադրման ամփոփագրի հաշվառման համար հետևյալ տեսքով

 

«XXXX / XX / XXXXXX»

7. Փոխադրման ամփոփագրի սյունակներում նշվում է հետևյալ տեղեկատվությունը.

1-ին սյունակում նշանակման մաքսային մարմինը, փոխադրման ամփոփագրում նշված ապրանքների բացթողումից հետո, նշում է մաքսային հայտարարագրի տվյալները` մաքսային ռեժիմը, ընդունման համարը, օրը, ամիսը, տարին:

2-րդ սյունակում նշվում են ապրանքները և տրանսպորտային միջոցը (այսուհետ` բեռը) տեղափոխման ընդունող անձի տվյալները` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները:

3-րդ սյունակում նշվում են ապրանքներ տեղափոխող կամ հասցեատեր հանդիսացող անձի տվյալները` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը, իսկ ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, հասցեն և անձնագրի տվյալները:

4-րդ սյունակում նշվում է ապրանքները մինչև նշանակման վայր հասցնելու համար օգտագործվող տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը. սյունակում նշվում է փոխադրամիջոցի ծածկագիրը և անվանումը՝ «30» «Ավտոմոբիլային տրանսպորտ» կամ «20» «Երկաթուղային տրանսպորտ»:

5-րդ սյունակում նշվում է փոխադրման ամփոփագիրը կազմելու օրը, ամիսը և տարին:

6-րդ սյունակում նշվում է 4-րդ սյունակում նշված տրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, պետհամարանիշը (համարը), իսկ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցի համար` նաև բեռնատարողությունը և քաշը դատարկ վիճակում. ընդ որում, տեխնիկական անձնագրում բեռնատարողության և (կամ) դատարկ քաշի մասին նշում չլինելու դեպքում` փոխադրման ամփոփագրին կցվում է տեխնիկական անձնագրի պատճենը, դրա մասին նշելով փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում: Եթե ապրանքները տեղափոխվում են բեռնարկղով, ապա նշվում են թե կոնտեյների, թե այն տրանսպորտային միջոցի տվյալները, որով տեղափոխվում է տվյալ կոնտեյները: Եթե ապրանքը տեղափոխվում է երկաթուղային վագոնով, ապա նշվում են երկաթուղային շարժակազմի համարը և ըստ հերթականության վագոնների համարները:

7-րդ սյունակում նշվում է ուղարկող մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը:

8-րդ սյունակում նշվում է նշանակման մաքսային մարմնի ծածկագիրը և անվանումը:

9-րդ սյունակում նշվում է մաքսային ապահովության միջոցների տեսակը, քանակը և համարը:

10-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների

Եթե փոխադրման ամփոփագրի 10-րդ սյունակի տողերը չեն բավականացնում մեկ մաքսային մարմնից մյուսը տեղափոխվող բեռի բոլոր ապրանքատեսակները նշելու համար,
ապա`

11-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների ապրանքատեսակների ընդանուր քանակը:

12-րդ սյունակում նշվում է բեռի ընդանուր քաշը կիլոգրամով՝ փաթեթավորման հետ միասին:

13-րդ սյունակում նշվում է տեղափոխվող ապրանքների տեղերի  ընդհանուր քանակը:

14-րդ սյունակը լրացվում է բեռն ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում: Սյունակում նշվում են ապրանքներն ու տրանսպորտային միջոցն ուղեկցող փաստաթղթերի անվանումները, լրացման (կազմման) ամսաթվերը, համարները: Փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում նշված բոլոր փաստաթղթերը կնքվում են 21-րդ սյունակում նշված անձի անձնական կնիքով:

15-րդ սյունակը լրացվում է հաշիվ-ապրանքագրի առկայության դեպքում. սյունակում
նշվում է տեղափոխվող ապրանքների ընդանուր հաշիվ-ապրանքագրային արժեքը և տարադրամի ծածկագիրը:

16-րդ սյունակն օգտագործվում է ուղարկող մաքսային մարմնի նշումների համար: Սյունակում պարտադիր նշվում է ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող բեռի ընդհանուր քաշը` տրանսպորտային միջոցի հետ միասին` փոխադրման ամփոփագրին կցելով կշռման կտրոնը, որի տվյալները նշվում են փոխադրման ամփոփագրի 14-րդ սյունակում: Եթե միևնույն տրանսպորտային միջոցով տեղափոխվում են տվյալ փոխադրման ամփոփագրում չնշված ապրանքներ (օրինակ` այլ փոխադրման ամփոփագրով տեղափոխվող ապրանքներ), ապա սյունակում նշվում է նաև այդ մասին` նշելով տվյալ փոխադրման ամփոփագրի հիման վրա չտեղափոխվող ապրանքների քաշը (առանց տրանսպորտային միջոցի) կիլոգրամով:

«A» սյունակում նշվում է նշանակման վայրի անվանումը և հասցեն:

Նույն սյունակում նշվում է նաև մաքսային պահեստի ծածկագիրը (այն դեպքում, երբ ապրանքների և տրանսպորտային միջոցի տեղափոխման նշանակման վայրը հանդիսանում է մաքսային պահեստ կամ ազատ մաքսային պահեստ):

17-րդ սյունակում նշվում է տեղափոխման երթուղին:

19-րդ սյունակն օգտագործվում է բեռը տեղափոխման ընդունած անձի նշումների համար:

«B» սյունակում նշվում է բեռը նշանակման վայր հասցնելու ժամկետը: Բացի այդ, սյունակում իր ստորագրությունն է դնում փոխադրման ամփոփագրի 3-րդ սյունակում նշված անձը, առ այն, որ նա ստանձնում է տվյալ փոխադրման ամփոփագրի հիման վրա ապրանքներն ու տրանսպորտային միջոցը տեղափոխելու պատասխանատվությունը` ծանոթ լինելով տեղափոխման երթուղուն, ժամկետին, և Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվությանը:

20-րդ սյունակն օգտագործվում է նշանակման մաքսային մարմնի նշումների համար: Նույն սյունակում պարտադիր նշվում է բեռը նշանակման մաքսային մարմին հասցնելու օրը, ամիսը, տարին: 20-րդ սյունակում արված նշումները հաստատվում են նշանակման մաքսային մարմնի պաշտոնատար անձի անձնական կնիքով:

8. Փոխադրման ամփոփագրի 18-րդ սյունակը կարող է լրացվել մաքսային հսկողության նպատակներով տեղեկություններ նշելու համար` ուղարկող կամ նշանակման մաքսային մարմնի կողմից: Այդ սյունակում արված նշումները շրջագծվում են և կնքվում նշումը կատարած անձի անձնական կնիքով:

9. Ուղարկող մաքսային մարմնում լրացված փոխադրման ամփոփագրի ձևաթղթերում և փոխադրման ամփոփագրին կցվող մասնացուցակում արգելվում է ջնջումներ և (կամ) ուղղումներ կատարելը: Նման դեպքերում կազմվում է ճշտված տվյալներով նոր փոխադրման ամփոփագիր, իսկ սխալ կամ ջնջումներով կամ ուղղումներով լրացված փոխադրման ամփոփագրի բոլոր երեք օրինակները հանվում են շրջանառությունից` դրանք կից ցուցակով ուղարկելով վերադաս մաքսային մարմնի մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

10. Փոխադրման ամփոփագրի նշանակման մաքսային մարմնի կողմից լրացվող սյունակներում ուղղումները կատարվում են սխալ բառի և (կամ) թվի (համարի, ամսաթվի) վրա գիծ քաշելով և ճիշտ տվյալները ընթեռնելի ձեռագրով գրելով: Սույն կետում նշված ուղղումները շրջագծվում, կնքվում և ստորագրվում են ուղղումը կատարած պաշտոնատար անձի կողմից:
 

Հավելված N 3
ՀՀ կառավարությանն առընթեր
 մաքսային պետական կոմիտեի
2006 թ. մարտի 1-ի
N 06/20-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ
 

ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն (այսուհետ` ՄՊԿ) կազմակերպում է փոխադրման ամփոփագրի ձևաթղթերի կենտրոնացված տպագրությունը, դրանց բաշխումը մաքսային մարմիններին, ինչպես նաև տպագրված, լրացված և խոտանված ձևաթղթերի հաշվառումը:

2. Փոխադրման ամփոփագրերի (այսուհետ` Փ/Ա) ձևաթղթերը պատրաստվում են տպագրական եղանակով:  Փ/Ա ձևաթղթերը տպագրվում են հերթական համարներով` 3 օրինակից: Մեկ փոխադրման ամփոփագրի բոլոր 3 օրինակները տպագրվում են նույն հերթական համարով: Մեկ փոխադրման ամփոփագրի 3 օրինակները տպագրվում են իրարից տարբերվող գունային ֆոներով: Փոխադրման ամփոփագրերի ձևաթղթերի յուրաքանչյուր տպագրվող խմբաքանակի համարակալումը սկսվում է նախորդ խմբաքանակի վերջին համարին հաջորդող համարից:

3. Փ/Ա տպագրված ձևաթղթերը մուտքագրվում են ՄՊԿ պահեստ:

4. ՄՊԿ պահեստից Փ/Ա ձևաթղթերը բաշխվում են մաքսատներին` դրանց կողմից նախօրոք ներկայացված հայտերի հիման վրա: Բաշխումն իրականացվում է ընդունման-հանձնման ակտի հիման վրա, որի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

5. Մաքսատները սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ստացված Փ/Ա ձևաթղթերը ընդունման-հանձնման ակտերով բաշխում են իրենց ենթակայության տակ գործող մաքսային կետերին (եթե այդպիսիք կան):

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված ընդունման-հանձնման ակտի պատճենը 5-օրյա ժամկետում ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

7. Փ/Ա ձևաթղթերի լրացման և դրանց շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու համար մաքսային մարմիններում գործում է ավտոմատ համակարգչային համակարգ (այսուհետ` համակարգ): Յուրաքանչյուր մաքսային մարմին համակարգում մուտքագրում է իր կողմից ստացված, լրացված և (կամ) իր հսկողության տակ գտնվող Փ/Ա տվյալները:

8. Յուրաքանչյուր մաքսային մարմին կարող է տվյալներ մուտքագրել և օգտվել համակարգի իրեն հատկացված տիրույթից, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետում նշված դեպքի:

9. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը Փ/Ա շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կարող է առանց սահմանափակումների օգտվել համակարգից, սակայն, չեն կարող տվյալներ մուտքագրել համակարգ, կամ փոփոխել համակարգում պարունակվող տեղեկատվությունը:

10. Մաքսային մարմիններում Փ/Ա ձևաթղթերի բաշխումից հետո, յուրաքանչյուր մաքսային մարմին համակարգ է մուտքագրում իրեն հատկացված Փ/Ա ձևաթղթերի հերթական համարները:

11. Փ/Ա լրացվում է համակարգչի միջոցով, բացառությամբ ՄՊԿ սահմանած դեպքերի: Լրացված Փ/Ա-ի վրա նշվում է համակարգում դրա հաշվառման համարը:

12. Լրացված Փ/Ա 1-ին օրինակները եռօրյա ժամկետում ուղարկող (լրացնող) մաքսային մարմինները` կից ցուցակներով, ուղարկում են իրենց վերադաս մաքսատուն կամ ՄՊԿ-ին ուղղակի ենթակայության դեպքում` ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն:

13. Վերադաս մաքսատունը, սույն կարգի 12-րդ կետի համաձայն ստացված Փ/Ա 1-ին օրինակները և ցուցակները ուղարկում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն` եռօրյա ժամկետում:

14. Փ/Ա 2-րդ և 3-րդ օրինակները ուղարկող մաքսային մարմինների կողմից տրվում են ապրանքները և տրանսպորտային միջոցը տեղափոխման ընդունած անձին` նշանակման մաքսային մարմին ներկայացնելու համար:

15. Նշանակման մաքսային մարմինը Փ/Ա հիման վրա ուղարկված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների ավարտից հետո, Փ/Ա իրեն հանձնված երկու օրինակների վրա նշում է մաքսային հայտարարագրի (հայտարարագրերի) համարը, ամսաթիվը և մաքսային ռեժիմը, ինչից հետո` Փ/Ա մեկ օրինակը պահվում է նշանակման մաքսային մարմնում` կցելով տվյալ բեռի համար ընդունված մաքսային հայտարարագրին (եթե տվյալ Փ/Ա-ով տեղափոխված բեռի համար ընդունվել են 1-ից ավելի հայտարարագրեր, ապա Փ/Ա բնօրինակը կցվում է դրանցից ամենացածր համար ունեցողին, իսկ մյուս հայտարարագրերին կցվում են Փ/Ա պատճենները), իսկ մյուս օրինակը ուղարկվում է ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն` 10-օրյա ժամկետում:

16. Սույն կարգի 15-րդ կետում նշված Փ/Ա 2-րդ օրինակները ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչություն են ուղարկվում կից ցուցակներով:

17. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը ուղարկող մաքսային մարմիններից իրեն ուղարկված Փ/Ա 1-ին օրինակները պահում է հսկողության տակ մինչև սույն կարգի 15-16-րդ կետերին համապատասխան դրանց երկրորդ օրինակները ստանալը:

18. ՄՊԿ մաքսային վիճակագրության և փոխադրումների հաշվառման վարչությունը, յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ՄՊԿ մաքսային վերահսկողության վարչություն է ներկայացնում այն Փ/Ա պատճենները (կից ցուցակներով).

ա) որոնց 2-րդ օրինակները տվյալ ամսվա վերջին օրվա դրությամբ սույն կարգի 15-րդ կետի համաձայն չեն ստացվել նշանակման մաքսային մարմիններից.

բ) որոնցում նկատվել են Փ/Ա լրացման կարգի խախտումներ:

19. Ստանալով սույն կարգի 18-րդ կետում նշված փաստաթղթերը, ՄՊԿ մաքսային վերահսկողության վարչությունը, մինչև հաջորդ ամսվա 1-ը, ՄՊԿ նախագահին զեկուցում է Փ/Ա 2-րդ օրինակները ՄՊԿ չներկայացնելու և Փ/Ա լրացման կարգի խախտման յուրաքանչյուր դեպքի ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: