Basic information
Number
N 46-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.02.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.03.01/6(215)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
01.02.2005
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Signing date
03.02.2005
Effective date
03.02.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

1 փետրվարի 2005 թ. N 46-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 38 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի հունվարի 17-ի միջնորդագիրը` ք. Երևան Վարդանանց 13 հասցեում գործող (արտարժույթի դիլերային առք ու վաճառքի լիցենզիա` թիվ 38) արտարժույթի դիլերի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 38 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու պահից:

 

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահի տեղակալ`

Ա. Ջավադյան


2005 թ. փետրվարի 3
Երևան