Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-286-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.29/83(1358) Հոդ.1312
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «օրենսդրության» բառը փոխարինել «օրենսգրքի» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետի «հաշվեգրված եկամուտ» բառերը փոխարինել «աշխատավարձ և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով ստացված եկամուտ» բառերով.

3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք:».

4) 3-րդ մասի «այն անձինք, որոնք աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով և այդ աշխատանքային պայմանագրով հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո ստացվող աշխատավարձը» բառերը փոխարինել «այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 6-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիական-իրավական պայմանագրերով վճարվող եկամուտները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:».

6) 5-րդ մասը «յուրաքանչյուր տարվա առաջին երկու ամսվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար դրոշմանիշային վճար վճարելու դեպքում` մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը ներառյալ,» բառերով.

7) 5-րդ մասի վերջին նախադասությունը «համապատասխան պետական մարմնի» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական ծառայության» բառերով.

8) 6-րդ մասի «երկու» բառը փոխարինել «15» բառով.

9) 8-րդ մասի 1-ին կետը «համապատասխան պետական մարմիններում» բառերից հետո լրացնել «, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում» բառերով, իսկ «համապատասխան պետական մարմինը» բառերից հետո՝ «կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կամ քրեակատարողական ծառայությունը» բառերով.

10) 8-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դեպքերում մեկից ավելի հիմքով վճարված (իր եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարների մասով հարկային մարմնի կողմից տրամադրվող վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին տեղեկանքը պարունակում է նաև վերադարձման ենթակա գումարի չափը, իսկ Հիմնադրամը վճարված դրոշմանիշային վճարի վերադարձն իրականացնում է՝ հիմք ընդունելով այդ չափի և իր կողմից արդեն իսկ վերադարձված գումարի չափի (առկայության դեպքում) տարբերությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին «և» բառը փոխարինել «և (կամ)» բառերով.

2) 2-4-րդ մասերը «վճարված» բառից հետո լրացնել «(իրենց եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված)» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենսգրքով» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:»:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հարկային մարմիններ ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկում ներառված այն վարձու աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ» բառերը փոխարինել «հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառված այն աշխատողների թիվը, որոնց տվյալ ամսում հաշվեգրվել (վճարվել) են եկամուտներ».

2) 3-րդ մասի «ստացման ենթակա հաշվեգրված» բառերը փոխարինել «ստացման ենթակա (ստացված)» բառերով.

3) 4-րդ մասից և 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «ամփոփ», իսկ 4-րդ մասից նաև` «վարձու» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում `

1) «եկամտային հարկի վճարման ժամկետներում» բառերը փոխարինել «մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերով, իսկ «եկամտային հարկի հաշվարկում» բառերը՝ «շահութահարկի հաշվարկում, իսկ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Շրջանառության հարկի և (կամ) արտոնագրային հարկի համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթները տարածվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-286-Ն