Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-276-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.19/4(1362).1 Հոդ.1302
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը «բաղկացած է» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքից,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) հանել «հարկային գաղտնիք» և «հարկային վարչարարություն» հասկացությունների սահմանումները, իսկ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների սահմանումից հանել «պարտադիր այլ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում կիրառվող հասկացությունները սույն օրենքում կիրառվում են օրենսգրքում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 3. Օրենքի 5.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6.

 Հարկային մարմնի խնդիրները

 

Հարկային մարմնի խնդիրներն են`

1) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը և Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգությանը նպաստելը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքներին և հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` հարկային մարմնի համար սահմանված պարտականությունների և գործառույթների կատարումը, լիազորությունների իրականացումը.

 3) հարկային հարցերին առնչվող միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարումը և իրավունքների իրականացումը, օտարերկրյա պետությունների հարկային և իրավասու այլ մարմինների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը.

4) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները.».

2) 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հարկային մարմիններն են`» բառերը փոխարինել «Սույն օրենքի կիրառության իմաստով հարկային մարմիններն են`» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին մասով.

«3.1. Հարկային մարմնի համակարգում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման, վերապատրաստման և այլ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված պետական ոչ առևտրային կազմակերպություններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմնի գործառույթներն են՝

1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հարկային վարչարարության իրականացումը`

ա. հարկ վճարողների հաշվառումը,

բ. հարկ վճարողների սպասարկումը,

գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը,

դ. հարկային հսկողության իրականացումը և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառումը,

ե. հարկային իրավախախտումների համար պատասխանատվության կիրառումը,

զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովումը,

է. հարկային վեճերի լուծումը.

2) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը.

3) հարկային հարաբերությունները կարգավորող, ինչպես նաև հարկային մարմնին լիազորություններ վերապահող այլ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացումը:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված լիազորությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 11.1-ին հոդվածում`

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) հարկային հսկողության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով տալիս է հանձնարարագրեր, հրամաններ, կայացնում է որոշումներ.».

2) 11-րդ կետի «գանգատարկման» բառը փոխարինել «բողոքարկման» բառով.

3) 14-րդ կետի «սույն օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 11.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք».

2) 4-րդ կետից հանել «ծառայության» բառը:

 

Հոդված 12. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագրի «հարկային մարմնի զարգացման և պարգևատրման» բառերը փոխարինել «նյութական խրախուսման և համակարգի զարգացման» բառերով.

2) 1-ին մասը «հարկային մարմնի» բառերից հետո լրացնել «նյութական խրախուսման և» բառերով.

3) 2-րդ մասի`

ա. 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկերը, տուրքերը, պարտադիր այլ վճարները, հարկվող շրջանառությունները և եկամուտները թաքցնելը կամ պակաս ցույց տալը բացահայտելու հետևանքով պետական բյուջե լրացուցիչ գանձվող հարկերից, տուրքերից, պարտադիր այլ վճարներից և դրանց հետ կապված հարկային օրենսդրությամբ նախատեսված ֆինանսական պատժամիջոցներից, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված տուգանքներից (այսուհետ` լրացուցիչ գումարներ)» բառերը փոխարինել «ստուգման ակտով կամ ուսումնասիրության արձանագրությամբ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտով արձանագրված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված պետական հարկերի և պետական վճարների մասով վճարման ենթակա հարկի և (կամ) վճարի գումարների, ինչպես նաև հարկային պատասխանատվության տեսակներից տույժերի և տուգանքների (բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի) գումարների (այսուհետ` լրացուցիչ գումարներ)» բառերով,

բ. 1-ին կետի երրորդ պարբերությունը «(առանց լումաների)» բառերից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով» բառերով և նույն պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը,

գ. 1-ին կետի չորրորդ և հինգերորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

դ. 3-րդ կետը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» բառերից առաջ լրացնել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության և (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված տուգանքների, ինչպես նաև» բառերով.

4) 3-րդ մասի 4-րդ կետի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «հարկային օրենսգրքով» բառերով:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.

 

«Հոդված 29.1.

Հարկային ծառայողների ծառայողական վկայականը և անձնական գործը

 

1. Հարկային ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Հարկային ծառայողների անձնական գործի վարման կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:»:

 

Հոդված 14. Օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «6-7-րդ կետերով» բառերը փոխարինել «6-րդ կետով» բառերով:

2) 8-րդ մասի «ծառայության» բառը փոխարինել «մարմնի» բառով:

 

Հոդված 16. Օրենքի 43.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-276-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան