Basic information
Number
N 73-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.04.01/10(284)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
28.02.2006
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
07.03.2006
Effective date
07.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 փետրվարի 2006 թ. N 73-Ա

                                                                                 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹԻՎ 427/1 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կանգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2006 թվականի փետրվարի 14-ի միջնորդագիրը՝ ք. Երևան, Ա. Արմենակյան փողոց թիվ 13 հասցեում գործող (արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ թիվ 427/1) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Կանգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 427/1 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կանգոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնելու պահից։
 


ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2006 թ. մարտի 7
Երևան