Basic information
Number
թիվ 1
Type
Պաշտոնական պարզաբանում
Act type
Հիմնական ակտ (13.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.04.01/9(218)
Enactment organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Enactment date
13.03.2006
Signing organisation
Տրանսպորտի և կապի նախարար
Signing date
13.03.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

13 մարտի 2006 թ. թիվ 1


   ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է փոստային կապի բնագավառի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, համաձայն օրենքի 1-ին հոդվածի, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերի, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու պարտականությունների սահմանումը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայությունները հանդիսանում են կապի ոլորտի տարբեր գործունեության տեսակներ և էապես տարբերվում են միմյանցից:

Այսպիսով, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ ՏԳՏԴ-ի պարտադիր կիրառման հանգամանքը հաստատելու մասին» N 58 որոշման համաձայն «Կապ» խմբի «Փոստային և սուրհանդակային գործունեություն» ենթախմբի մեջ տարանջատվում է փոստային և սուրհանդակային ծառայությունները՝ որպես գործունեության առանձին տեսակներ:

Իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են ՀՀ համապատասխան օրենքների և տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների համաձայն:

Նկատի ունենալով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ՝

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի տարածվում սուրհանդակային կապի ծառայությունների վրա և, հետևաբար, այն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չի համարվում:


ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Ա. Մանուկյան

                             

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation