Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-263-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2017-31.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը «սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով.

«Սույն հոդվածի իմաստով՝ հիմնական միջոցների խումբ է համարվում նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված՝ ոչ ընթացիկ ակտիվների խմբերին դասվող առանձին ոչ ընթացիկ ակտիվից կամ ոչ ընթացիկ ակտիվներից կազմված ենթախումբը, որն առանձնացվում (ձևավորվում) է հարկատուի կողմից: Սույն հոդվածով սահմանված կարգով նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձևավորված ոչ ընթացիկ ակտիվների խմբից առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական արժեք է համարվում սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ ոչ ընթացիկ ակտիվի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը:».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերության համաձայն՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձևավորված՝ հիմնական միջոցների խմբից առանձնացված՝ ոչ ընթացիկ ակտիվների ենթախմբի համար ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը չի կարող գերազանցել առանձնացված ոչ ընթացիկ ակտիվները ներառող հիմնական միջոցների խմբի համար սույն հոդվածով սահմանված կարգով նախկինում ընտրված ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը:».

4) 5-րդ մասի՝

ա. առաջին պարբերության «իսկ օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից» բառերը փոխարինել «իսկ օտարված կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով ոչ ընթացիկ ակտիվի առանձնացման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ ենթախմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ օտարված կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով առանձնացված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով ոչ ընթացիկ ակտիվի առանձնացման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը որոշվում է օտարվող կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձին ենթախումբ ձևավորելու նպատակով առանձնացվող ոչ ընթացիկ ակտիվների թվի և օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձնացման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման կամ սույն հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված կարգով ոչ ընթացիկ ակտիվների առանձնացման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ոչ ընթացիկ ակտիվների (այդ թվում՝ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) ամորտիզացիոն մասհանումները հարկատուի ընտրությամբ կարող են հաշվարկվել սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդ որում՝

1) սկզբնական արժեքների (օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում՝ վերագնահատված արժեքի) և համապատասխան ոչ ընթացիկ ակտիվի մասով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը համարվում է համապատասխան ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական արժեք.

2) սույն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն որոշված՝ ոչ ընթացիկ ակտիվի ամորտիզացիոն ժամկետի և համապատասխան հիմնական միջոցի մասով սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով մինչև 2017 թվականի հունվարի 1-ը հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների փաստացի կատարման ժամկետների տարբերությունները համարվում են համապատասխան հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և կիրառվում է միայն 2017 թվականի հաշվետու ժամանակաշրջանի շահութահարկի հաշվարկման նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 26

Երևան

ՀՕ-263-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան