Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-232-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.2
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 8-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 1100-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) բույսերի սորտերը:»:

 

Հոդված 2. 1157-րդ հոդվածի 2-րդ մասում «սելեկցիոն նվաճում» բառերը փոխարինել «բույսի նոր սորտ» բառերով, 5-րդ մասը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել ««Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1158-րդ հոդվածի 1-ին մասը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «և «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1159-րդ հոդվածը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «և «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 1161-րդ հոդվածը «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «և «Բույսերի սորտերի պահպանության մասին» բառերով, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-232-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան