Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-230-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.25/80(1355) Հոդ.1281
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «անապահովության աստիճանը գնահատելու» բառերը փոխարինել «սոցիալական գնահատման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 13-րդ, 16-րդ և 22-րդ հոդվածների 1-ին մասերի «ընտանիքների անապահովության» բառերը փոխարինել «ընտանիքի սոցիալական» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են սահմանվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմաններ:»:

 

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստ ստանալու իրավունք տվող այլ պայմանների վերացման դեպքում.»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Մինչև պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-230-Ն