ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
3 մարտի 2015 թվականի |
թիվ 15 |
քաղ. Մոսկվա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՒ ՊԱՐԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՄՓՈՓ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 18-րդ և 95-րդ հոդվածներին համապատասխան`
1. Հաստատել գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի հիմնական տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումների հաշվարկի` կից ներկայացվող մեթոդաբանությունը:
2. Սահմանել, որ սույն Կարգադրությամբ հաստատված մեթոդաբանությունն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից` գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի հիմնական տեսակների մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումները ձևավորելու համար:
3. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՈՒ ՊԱՐԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԵՎ ԱՌԱՋԱՐԿԻ ԱՄՓՈՓ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԻ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.09.2016, թիվ 134 | 07.09.2016, թիվ 15 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|