Basic information
Number
N 277-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (08.04.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.03.29/17.1 Հոդ.372
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.03.2006
Effective date
08.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 մարտի 2006 թվականի N 277-Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 12.1-ին կետի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել 2006 թվականի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի հետևյալ նորմատիվները`

ա) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի հաստիքի հաշվով` 1253.61 հազ. դրամ.

բ) յուրաքանչյուր քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի մասնագետի հաստիքի հաշվով` 607.89 հազ. դրամ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 10
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation