Basic information
Number
N 364-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.12.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2005.01.17/2(179)
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
28.12.2004
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
29.12.2004
Effective date
29.12.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

28 դեկտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 364-Ա


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՏԱՐՈՆ ՀՈՎԵՅԱՆ» (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 248) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 397 -րդ հոդվածը, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ գլխի 47-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2004 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 54 արձանագրություն), քննարկելով փոխանակման կետի բացատրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. «Տարոն Հովեյան» (լիցենզիա թիվ 248) փոխանակման կետի կողմից Հայաստանի Հանրապետության արժութային օրենսդրության պահանջները խախտելու համար արտարժույթի փոխանակման կետի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ա/ձ Տարոն Հովեյանին (ք. Երևան, Աթոյան 10, բն. 4) ուղարկելու պահից։
 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ`

Տ. Սարգսյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան