Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.03.2015-23.10.2015)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
24.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.03.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

24 փետրվարի 2015 թվականի

թիվ 9

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 105 որոշման, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նշանակելու մասին» թիվ 106 որոշման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա`

1. Հաստատել Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի` կից ներկայացվող կազմը։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Ա. Մանսուրովը նախագահում է Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։

3. Ուժը կորցրած ճանաչել`

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2012 թվականի հունիսի 28-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 194 որոշման 2-րդ կետի երրորդ պարբերությունը և 3-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի հունիսի 25-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի` 2012 թվականի հունիսի 28-ի թիվ 194 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 146 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2013 թվականի դեկտեմբերի 10-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 287 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի` 2014 թվականի մայիսի 26-ի «Էլեկտրաէներգետիկայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 75 որոշումը:

4. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2015 թվականի փետրվարի 24-ի

թիվ 9 կարգադրությամբ

 

ԿԱԶՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

Հայաստանի Հանրապետությունից

Իսայան
Իոսիֆ Գեորգիի

Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից

Վորոնով
Եվգենի Օլեգի

«Բելէներգո» պետական արդյունաբերական միավորման գլխավոր տնօրեն

Գորովիկով
Վալերի Լեոնիդի

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում «ՕԴԿ» հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն

Զակրեվսկի
Վադիմ Ալեքսանդրի

Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ

Զորիչ
Անդրեյ Միխայիլի

Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարության ռազմավարական զարգացման և արտաքին ներդրումային համագործակցության հարցերով վարչության պետ

Կրուտոյ
Դմիտրի Նիկոլայի

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ֆյոդորով
Ալեքսեյ Վասիլի

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության էներգետիկ քաղաքականության հարցերով վարչության պետ

Շատերնիկ
Վլադիմիր Վլադիմիրի

Էլեկտրաէներգետիկայի ոլորտում «Գրոդնոէներգո» հանրապետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն

Ղազախստանի Հանրապետությունից

Աբիլգազի
Տալգատ Աբիլգազիի

Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկայի հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բորանգալի
Այբեկ Տլեկկաբիլի

«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի գլխավոր տնօրենի խորհրդական

Ջաքսալիև
Բախիտժան Մուհամբետկալիի

Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի փոխնախարար

Ժանտասով
Թեմիրլան Բեկետի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի` միասնական տնտեսական տարածքի ձևավորման հարցերով վարչության ղեկավար

Կաժիև
Բախիտժան Տուլեուկաժիի

«Էլեկտրական ցանցերի կառավարման հարցերով ղազախստանյան ընկություն» («КЕGОС») բաժնետիրական ընկերության վարչության նախագահ

Մուրզագալիևա
Ալիյա Երբոլատի

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության տնտեսության ճյուղերի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Օշակբաև
Ռախիմ Սակենի

Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի վարչության նախագահի տեղակալ

Ռաբայ
Յարոմիր

«KAZENERGY» նավթագազային և էներգետիկ համալիրի կազմակերպությունների ղազախստանյան ասոցիացիայի` նավթագազային և էներգետիկ ճյուղերի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրեն

Սատկալիև
Ալմասադամ Մայդանի

«Սամռուկ-Էներգո» բաժնետիրական ընկերության վարչության նախագահ

Սուկուրով
Նուրբոլատ Նիկոլայի

Մոսկվա քաղաքում` Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, Ղազախստանի Հանրապետության ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցչության տնօրեն

Սուլթանով
Ռուսլան Սերիկի

«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Չիգամբաև
Դաուր Բատիրովի

«Առևտրային քաղաքականության զարգացման կենտրոն» բաժնետիրական ընկերության առևտրատնտեսական համագործակցության հարցերով դեպարտամենտի նախագծային կառավարիչ

Ռուսաստանի Դաշնությունից

Աֆանասյեվ
Դմիտրի Ալեքսանդրի

«Միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատոր» բաց բաժնետիրական ընկերության («ՄԷՀ ՀՕ» ԲԲԸ) զուգահեռ աշխատանքի տեխնոլոգիաների հարցերով դեպարտամենտի ղեկավար

Բերդնիկով
Ռոման Նիկոլայի

«Ռոսսետի» բաց բաժնետիրական ընկերության տեխնիկական քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի առաջին տեղակալ

Բորիսով
Յուրի Ալեքսեյի

«Ռոսսետի» բաց բաժնետիրական ընկերության տեղեկատվական-վերլուծական հարցերով վարչության ղեկավար

Վորոնովա
Եվգենիա Վլադիմիրի

«Ինտեր ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերության առևտրային գործունեության և առևտրային դաշինքի իշխանության մարմինների հետ փոխգործակցության մեթոդաբանության հարցերով դեպարտամենտի ղեկավար

Գոլոմոլզին
Անատոլի Նիկոլայի

Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի տեղակալ

Գրինկեվիչ
Եգոր Բորիսի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկայի զարգացման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Զայիկինա
Նատալիա Վյաչեսլավի

«Շուկայի խորհուրդ» [«Совет рынка»] ոչ առևտրային գործընկերության դիտանցման և հսկողության հարցերով վարչության պետ, ղեկավար մարմնի նախագահի տեղակալ

Կոնդակով
Նիկիտա Վլադիսլավի

Սակագների դաշնային ծառայության էլեկտրաէներգետիկ ոլորտի կարգավորման հարցերով վարչության պետի տեղակալ

Կորոլյով
Վիտալի Գենադիի

Դաշնային հակամենաշնորհային ծառայության էլեկտրաէներգետիկայի հսկողության հարցերով վարչության պետ

Կրավչենկո
Վյաչեսլավ Միխայիլի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարի տեղակալ

Լիֆշից
Միխայիլ Վալերիի

«Ռոտեկ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն

Լիխաչով
Ալեքսեյ Եվգենիի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ

Մոլսկի
Ալեքսեյ Վալերիի

«ԴՑԸ ՄԷՀ» բաց բաժնետիրական ընկերության վարչության նախագահի տեղակալ

Օլխովիչ
Եվգենի Ալեքսանդրի

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության սակագների, ենթակառուցվածքային բարեփոխումների և էներգաարդյունավետության պետական կարգավորման հարցերով դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Պոլոուս
Անդրեյ Գրիգորիի

«Միասնական էներգետիկ համակարգի համակարգային օպերատոր» բաց բաժնետիրական ընկերության («ՄԷՀ ՀՕ» ԲԲԸ) վարչության նախագահի տեղակալ

Սիպլիվեց

Պավել Ալեքսանդրի

Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգետիկական զարգացման հարցերով դեպարտամենտի գլխավոր խորհրդական

Ցուրկան

Կարինա Վալերիի

Վարչության անդամ, «Ինտեր ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերության առևտրային դաշինքի ղեկավար

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.05.2017, թիվ 55 30.05.2017, թիվ 9
06.12.2016, թիվ 200 09.12.2016, թիվ 9
12.10.2015, թիվ 112 23.10.2015, թիվ 9
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան