| 
 «Վավերացնում եմ»   | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 փետրվարի 2006 թվականի N 238-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1149-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 239 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1149-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի ցանկում` 
| ա) «110100, 1103 | Ալյուր, ձավար» | 
տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.  | |
«120600  | 
Սերմեր արևածաղկի մանրատված և չմանրատված».  | 
բ) «2101-2105 00, 2106 90 100  | 
Տարբեր սննդամթերք, խմորիչ, պաղպաղակ, հալած պանիր»  | 
տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  | 
|
«2101-2105 00, 2106 90 100, 2106 90 980  | 
Տարբեր սննդամթերք, հալած պանիր, բուսասերուցքային և սերուցքաբուսական յուղերի խառնուրդներ 15%-ից ավելի կաթնային յուղի պարունակությամբ».  | 
գ) «7214 99 100  | 
Ամրան ձողավոր՝ շիկագլոցված պարբերական պրոֆիլով բետոնի ամրանավորման համար»  | 
| տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով. | |
«7321 11, 7321 81  | 
Վառարաններ ջեռուցման, ջեռուցման-եփման և վառարաններ ուտելիք պատրաստելու համար գազային վառելիքով  | 
8403 10  | 
Կենտրոնական ջեռուցման կաթսաներ գազային վառելիքով  | 
8419 11 000  | 
Ոչ իներցիոն գազի ջրատաքացուցիչներ»:  | 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|