Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2018-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.22/69(1344) Հոդ.1152
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «հանձնման մասին ծանուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ ֆինանսական կազմակերպության տրամադրած վարկի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող անշարժ գույքի հաշվին պարտատիրոջ պահանջները բավարարելու վերաբերյալ դատական գործի շրջանակներում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված տեղեկությունները պարունակող ծանուցագիրը պարտապանին (գրավատուին) ուղարկվում է պարտապանի (գրավատուի) կողմից գրավառուին տրամադրված (այդ թվում` պայմանագրում նախատեսելով, առանձին փաստաթղթով) հասցեով» բառերով.

2) 3-րդ մասը «նշած հասցեով» բառերից հետո լրացնել «, իսկ ֆինանսական կազմակերպության տրամադրած վարկի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող անշարժ գույքի հաշվին պարտատիրոջ պահանջները բավարարելու վերաբերյալ դատական գործի շրջանակներում պարտապանին (գրավատուին) ուղարկվող ծանուցագիրը՝ պարտապանի (գրավատուի) կողմից գրավառուին տրամադրված (այդ թվում՝ պայմանագրում նախատեսելով, առանձին փաստաթղթով) հասցեով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ
 

Ս. Սարգսյան

2017 թ. նոյեմբերի 13

Երևան
ՀՕ-186-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան