Գլխավոր տեղեկություն
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.03.22/8(217)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.03.2006
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.03.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

3 մարտի 2006 թ.

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-515-Ն) 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, 1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերը մնում են ուժի մեջ:

1998 թվականի հունիսի 16-ի «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-224-Ն) 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը հաստատում է կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգները:

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 465 հրամանով հաստատվել են կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաև այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածով սահմանված պահանջներից, պաշտոնապես պարզաբանում ենք՝

հաշվի առնելով, որ, թե նախկինում գործող, և թե ներկայումս գործող «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի համաձայն կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 465 հրամանը գործում է առ այսօր և դրա պահանջները ենթակա են պարտադիր կատարման ՀՀ տարածքում գործող կազմակերպությունների համար:

Նախարար

Վ. Խաչատրյան
                              

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան