Basic information
Number
N 2411-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.03.22/15(470) Հոդ.329
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
24.11.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.03.2006
Effective date
23.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2411-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրինմանը հանձնված գույքը` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 10 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, և յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումը, աճուրդի կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև աճուրդի հաղթողի հետ առուվաճառքի պայմանագրի կնքումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 6
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
նոյեմբերի 24-ի N 2411-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ        

(հազ. դրամ)

NN
ը/կ
Անվանումը Ձեռքբերման ամսաթիվը Սկզբնական արժեքը Մաշվածու-թյունը Մնացոր-դային
արժեքը

Օտարվող
գույքի
գնահատված
արժեքը

Մեկնար-կային գինը
1.

Գեներատոր «ONAN 12.5 JC»

02.12.1993 թ.  2,174.8 2,174.8  0.0 566.6 566.6
2. Ավտոմեքենա «Նիվա» 16.08.1994 թ. 2,540.3 2,540.3  0.0 661.8 661.8
3. Համակարգիչ «Պենտիում II-300» 24.08.1998 թ. 795.7 795.7  0.0 213.7 213.7
4. Համակարգիչ «Պենտիում-233» 24.08.1998 թ. 496.7 496.7 0.0 133.4 133.4
5. Համակարգիչ «Պենտիում-233» 24.08.1998 թ. 496.7 496.7 0.0 133.4 133.4
6. Համակարգիչ «Պենտիում-233» 24.08.1998 թ. 496.7 496.7 0.0 133.4 133.4
7. Համակարգիչ «Պենտիում-233» 24.08.1998 թ. 496.7 496.7 0.0 133.4 133.4
8. Համակարգիչ «Պենտիում-233» 24.08.1998 թ. 496.7 496.7 0.0 133.4 133.4
9. Համակարգիչ «Պենտիում-233» 24.08.1998 թ. 496.7 496.7 0.0 133.4 133.4
10. Համակարգիչ «Պենտիում-200 Pro» 24.08.1998 թ. 2.635.7 2,635.7 0.0 707.7 707.7
11. Համակարգիչ «Պենտիում-166» 24.08.1998 թ. 714.4 714.4 0.0 191.8 191.8
12. Համակարգիչ «Պենտիում-166» 24.08.1998 թ 714.4 714.4 0.0 191.8 191.8
13. HUB Compex 16 պորտ 03.11.1997 թ. 84.7 84.7 0.0 22.8 22.8
14. Ավտոմեքենա «Վոլգա-3110» 04.08.1997 թ. 5,932.1 5,932.1 0.0 1,545.4 1,545.4
          

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation