Basic information
Number
N 194-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.310
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
02.03.2006
Effective date
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 194-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 984-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածը` ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման կարգը հաստատելու մասին» N 984-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 27
Երևան