ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
«ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1) Վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը նրանց համաձայնությամբ տրամադրում են վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:
Վարկային բյուրոների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:».
2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծությունը.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվում է անվճար՝ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի չափը սահմանվում է վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-114-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|