Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
06.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

6 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին վերահսկող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

 

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին վերահսկող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմը «Ղազախստանի Հանրապետությունից» բաժնից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետությունից» բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ՝

 

«Ղրղզստանի Հանրապետությունից

Բեյշենկուլով

Ռուսլան Ֆրոնտբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության գծով պետական տեսչության տնօրենի տեղակալ – Ղրղզստանի Հանրապետության բուսասանիտարիայի գծով գլխավոր պետական տեսուչ

Բիրնազարով

Բոլոտ Կոենալի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային գործի կազմակերպման վարչության պետ

Ջուսուպովա

Ջանիլ Ջուսուպի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային ապահովման և բժշկական տեխնիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ժումալիև

Տաալայբեկ Իմաշի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանն առընթեր ավտոմոբիլային ու ջրային տրանսպորտի պետական գործակալության տնօրենի տեղակալի ժ/պ

Ժուսուպով

Աշիրբայ Բապի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անասնաբուժական և բուսասանիտարական անվտանգության գծով պետական տեսչության տնօրենի տեղակալ – Ղրղզստանի Հանրապետության անասնաբուժության գծով գլխավոր պետական տեսուչ

Իսաև

Ամանգելդի Սապերբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարության քիմիականացման և բույսերի պաշտպանության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Իսմաիլովա

Գուլսարա Ակիմի՝

Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանային ծառայության սահմանային հսկողության վարչության բաժնի պետ

Մամբետալիև

Իսկանդեր Սուլթանի՝

Գլխավոր շտաբի պետ - Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանային ծառայության նախագահի առաջին տեղակալ

Մուսաբեկով

Նուրմատ Բոլոտբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ

Սուլայմանով

Ազամատ Տալապբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության նախագահի առաջին տեղակալ

Սիդիկանով

Ասիլբեկ Սոպուբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Չոդուև

Էրկինբեկ Ուրայիմի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության և հողերի բարելավման նախարարի տեղակալ»։

2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի
կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Ա. Սլեպնյով