Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-99-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2017-07.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.30/42(1317) Հոդ.663
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
09.06.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ կետը «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները,» բառերից հետո լրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը,» բառերից հետո լրացնել «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը «նախարարների» բառից հետո լրացնել «կամ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումները:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-99-Ն