Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-84-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.01/34(1309) Հոդ.544
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «ղեկավար-նախարարը» բառերը փոխարինել «ղեկավարը» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար» տողում «10.00» թիվը փոխարինել «12.00» թվով.

2) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ» տողի «9.00» թիվը փոխարինել «10.00» թվով.

3) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» տողի «8.00» թիվը փոխարինել «8.50» թվով.

4) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

12.00

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

10.00

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

8.50

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

10.00

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար

9.50

ՀՀ վարչապետի խորհրդական

9.50

ՀՀ վարչապետի ավագ օգնական

8.50

ՀՀ վարչապետի օգնական

8.00»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հավելվածում՝

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական» տողի «4.50» թիվը փոխարինել «5.50» թվով.

2) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական» տողի «4.00» թիվը փոխարինել «4.50» թվով.

3) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

8.00

ՀՀ վարչապետի ռեֆերենտ

6.00

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական

5.50

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական

4.50»:

Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 1

Երևան

ՀՕ-84-Ն