Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-90-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.2017-07.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.06.21/39(1314) Հոդ.626
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
31.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 27.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կարգավորման ազդեցության գնահատումը նորմատիվ իրավական ակտի ընդունման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերլուծությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի նախագծի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձով ներկայացված տեղեկատվությունն է:

Օրենքի նախագիծը մշակող մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:

Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրված և Ազգային ժողովի կողմից շրջանառված օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը, որը կցվում է նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության տարեկան ծրագրով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակող մարմինը կազմակերպում է նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը:».

2) 2-րդ մասի առաջին նախադասության «Նախագիծ մշակող մարմինը» բառերը փոխարինել «Նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմինը» բառերով.

3) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազդեցության գնահատողը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ստանալու օրվանից հետո` 15-օրյա, իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնարարության մեջ ավելի կարճ ժամկետ սահմանված լինելու դեպքում՝ այդ ժամկետում, պարտավոր է իրականացնել ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կազմել կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) և այն ներկայացնել նախագծի կարգավորման ազդեցության գնահատումը կազմակերպող մարմին:»:

 

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունիսի 14

Երևան

ՀՕ-90-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան