Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-79-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (02.06.2017-09.04.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.06.25/40(630) Հոդ.651
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար.

10) կրթության և գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման և զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) (կետն ուժը կորցրել է 31.05.17 ՀՕ-83-Ն)

19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

(1-ին հոդվածը խմբ., լրաց. 13.06.13 ՀՕ-59-Ն, փոփ., լրաց. 17.11.14 ՀՕ-154-Ն, լրաց., փոփ. 19.02.16 ՀՕ-25-Ն, խմբ. 29.09.16 ՀՕ-137-Ն, փոփ. 31.05.17 ՀՕ-83-Ն)

 

Հոդված 2.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 14-րդ կետով նախատեսված սփյուռքի նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 2008 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 21

Երևան

ՀՕ-79-Ն