Basic information
Number
N 129-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (08.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.03.01/6(215)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
07.02.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
07.02.2006
Effective date
08.02.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 փետրվարի 2006 թվականի N 129-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Արմեն և Կարո» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել «Արմեն և Կարո» ՍՊԸ-ի 2003 թվականի օգոստոսի 19-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000276 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Արմեն և Կարո» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան