Basic information
Number
N 91-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (28.01.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.03.01/7(247)
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
27.01.2006
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
27.01.2006
Effective date
28.01.2006


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 հունվարի 2006 թվականի N 91-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Սպեղանի» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ուժը կորցրած ճանաչել «Սպեղանի» ՍՊԸ-ի 2002 թվականի նոյեմբերի 11-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ  Կ-XX-000088 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման  բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. «Սպեղանի» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան