ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
«ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14) չափումների միասնականության ապահովման բնագավառում կազմակերպում և իրականացնում է ինչպես կադրերի ուսուցում, մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում ստուգաչափող մասնագետների ուսուցում, այնպես էլ վերոգրյալ ոլորտում տրամաչափարկման և փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում, հավատարմագրման փորձագետների ուսուցում և շնորհում է համապատասխան վկայագրեր.»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Չափագիտական վերահսկողության նպատակներն են չափումների միասնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված չափագիտական կանոնների և նորմերի խախտումների կանխարգելումը և դրանց բացահայտումն ու վերացումը։»։
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Չափագիտական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը։
2. Վերահսկողություն իրականացնող մարմնի կարգադրագրի ձևը հաստատում է վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնի ղեկավարը։»։
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «պետական տեսուչ» բառերն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի ծառայող» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կարգադրագիրը` վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավարի կամ ծառայողի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված իրավախախտման հիման վրա իրենց իրավասության սահմաններում ընդունված ակտ է, որն ուղղված է՝».
2) 5-րդ մասի «տեսչության» բառը փոխարինել «վերահսկողություն իրականացնող մարմնի» բառերով։
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. մարտի 27 Երևան ՀՕ-76-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|