ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի մարտի 1-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 305-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «երեսնօրյա» բառով.
2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ տուգանքը նշանակվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով սահմանված ժամկետները չեն լրացել:
Հայաստանի Հանրապետության 2017 թ. մարտի 20 Երևան ՀՕ-50-Ն
ՆախագահՍ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|