Basic information
Number
N 99-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.03.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.256
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
14.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.02.2006
Effective date
02.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 99-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2220-Ն, N 2221-Ն, N 2230-Ն, N 2231-Ն ԵՎ N 2232-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «2005 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած` Արարատի մարզի Ուրցալանջի, Դաշտաքարի, Լուսաշողի, Դալարի և Զանգակատան գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2220-Ն, «2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2221-Ն, «2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Սյունիքի մարզի Սրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2230-Նուղղ.  և «2005 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած` Արագածոտնի մարզի Ակունքի, Բառոժի, Արեգի, Թլիկի, Կարմրաշենի, Հակկոյի, Ոսկեթասի, Ցամաքասարի, Արագածոտնի և Վերին Սասունիկի գյուղական համայնքների ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2232-Ն որոշումների 1-ին, իսկ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 2231-Ն որոշման 3-րդ կետերում կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշումների 1-ին կետերում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 14
Երևան