ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 223-րդ հոդվածում՝
1) 1-ին կետից հանել «2068» թիվը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենսգրքի 2068 հոդվածով նախատեսված դեպքում` մարդու իրավունքների պաշտպանի հայցադիմումով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 2068-րդ հոդվածում «քսանապատիկի չափով» բառերը փոխարինել «հարյուրապատիկի չափով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. հունվարի 14 Երևան ՀՕ-8-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|