Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.01.25/5(1280) Հոդ.55
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝

 

1) 19-րդ հոդվածի երկրորդ 15.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15.4.1. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար՝

 

 - կազմակերպությունների և անհատ
ձեռնարկատերերի կողմից միջպետական,
միջմարզային, ներմարզային,
ներքաղաքային երթուղու
(անկախ երթուղիների քանակից)
տարեկան սպասարկման համար

բազային տուրքի
100-ապատիկի չափով».

 

2) 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 53-րդ և 54-րդ կետերով.

«53.

միջպետական ոչ կանոնավոր
ուղևորափոխադրումների 9-17 նստատեղ
ունեցող տրանսպորտային միջոցներով
մեկ երթ իրականացնելու համար՝
 
   
դեպի Վրաստան բազային տուրքի
15-ապատիկի չափով
   
դեպի այլ պետություններ

բազային տուրքի
50-ապատիկի չափով

   
17-ից ավելի նստատեղ ունեցող
տրանսպորտային միջոցներով
մեկ երթ իրականացնելու համար՝
 
 
դեպի Վրաստան բազային տուրքի
50-ապատիկի չափով
   
դեպի այլ պետություններ բազային տուրքի
150-ապատիկի չափով
   
54. Հայաստանի Հանրապետության հետ
տրանսպորտի բնագավառը կանոնակարգող
միջազգային համաձայնագրեր չունեցող
պետությունից դեպի Հայաստանի
Հանրապետություն և հակառակ ուղղությամբ
այլ պետություններում հաշվառված
տրանսպորտային միջոցներով
միջպետական ոչ կանոնավոր
ուղևորափոխադրումների
մեկ երթ իրականացնելու համար՝
 
   
9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային
միջոցների համար
բազային տուրքի
100-ապատիկի չափով
   
17-ից ավելի նստատեղ ունեցող
տրանսպորտային միջոցների համար
բազային տուրքի
200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Երևան քաղաքում ներքաղաքային երթուղու սպասարկման համար 2015 թվականի տարեկան պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունների վրա:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 14
Երևան

ՀՕ-19-Ն