Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-258-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.41
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «37) սոցիալական վճարի պարտավորություն` մասնակից հանդիսացող վարձու աշխատողի (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալի) կողմից կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի և դրա նկատմամբ հաշվարկված տույժի գումար: Մասնակից հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի և ինքնազբաղված անձի կողմից` իրենց համար կամուրջ հաշվին մուտքագրման ենթակա` սույն օրենքով սահմանված սոցիալական վճարի գումար.»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «հարկային մարմինը» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերության «պարտավորությունները» բառից հետո լրացնել «հաշվառվում են հաշվարկի փաստացի ներկայացման օրով և» բառերով, իսկ երրորդ պարբերության «լրացուցիչ պարտավորությունը հաշվառվում է» բառերը փոխարինել «լրացուցիչ պարտավորությունները և նվազեցումները հաշվառվում են» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 71-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին և երկրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողները (նրանց համար սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալները) պատասխանատվություն են կրում սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վարձու աշխատողը (նրա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը) վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.15 տոկոսի չափով:».

2) 3-րդ մասի երրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սոցիալական վճար կատարողները (հարկային գործակալները) թաքցված կամ պակաս ցույց տրված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտից սոցիալական վճարի գումարները, իսկ վարձու աշխատողները (հարկային գործակալները) նաև սույն օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ստուգման ակտով հաշվարկված տույժերը վճարում են հարկային մարմնի կողմից ստուգման ակտը ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30
Երևան

ՀՕ-258-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան