Basic information
Number
N 81-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.02.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.02.22/10(465) Հոդ.236
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.02.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.02.2006
Effective date
23.02.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 փետրվարի 2006 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 փետրվարի 2006 թվականի N 81-Ն

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ, ՋՐԱՄԲԱՐԻ, ՍՈՒՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ԳՅԱԼԹՈՅԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՂԱԲԱՂԹԱՓԱՅԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՊԱՐՏԻԶԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ, ՉԿԱԼՈՎԿԱՅԻ, ՆՈՐԱՇԵՆԻ, ԼՃԱՇԵՆԻ, ՋԻԼԻ, ԿԱԼԱՎԱՆԻ, ԱԽՊՐԱՁՈՐԻ, ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱԿԱՏԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2006 թվականի հունվարի 15-ին կայացած` Արագածոտնի մարզի Թթուջրի, Ջրամբարի, Սուսերի գյուղական համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների, Ոսկեվազի, Հարթավանի, Ձորագլխի, Նիգավանի, Սարալանջի, Սասունիկի, Գյալթոյի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Ղաբաղթափայի, Նոր Ամանոսի, Պարտիզակի գյուղական համայնքների ավագանիների անդամների, 2006 թվականի հունվարի 22-ին կայացած` Գեղարքունիքի մարզի Երանոսի գյուղական համայնքի ղեկավարի, Սարուխանի, Չկալովկայի, Նորաշենի, Լճաշենի, Ջիլի, Կալավանի, Ախպրաձորի, Մաքենիսի գյուղական և Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Ճակատենի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 4834650 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Արագածոտնի մարզի Թթուջրի, Ջրամբարի, Սուսերի, Ոսկեվազի, Հարթավանի, Ձորագլխի, Նիգավանի, Սարալանջի, Սասունիկի, Գյալթոյի, Լեռնարոտի, Կաթնաղբյուրի, Ղաբաղթափայի, Նոր Ամանոսի, Պարտիզակի, Գեղարքունիքի մարզի Երանոսի, Սարուխանի, Չկալովկայի, Նորաշենի, Լճաշենի, Ջիլի, Կալավանի, Ախպրաձորի, Մաքենիսի, Լոռու մարզի Ստեփանավանի, Սյունիքի մարզի Ճակատենի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
փետրվարի 2-ի N 81-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԹՈՒՋՐԻ, ՋՐԱՄԲԱՐԻ, ՍՈՒՍԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՈՍԿԵՎԱԶԻ, ՀԱՐԹԱՎԱՆԻ, ՁՈՐԱԳԼԽԻ, ՆԻԳԱՎԱՆԻ, ՍԱՐԱԼԱՆՋԻ, ՍԱՍՈՒՆԻԿԻ, ԳՅԱԼԹՈՅԻ, ԼԵՌՆԱՐՈՏԻ, ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ, ՂԱԲԱՂԹԱՓԱՅԻ, ՆՈՐ ԱՄԱՆՈՍԻ, ՊԱՐՏԻԶԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԱՆՈՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՍԱՐՈՒԽԱՆԻ, ՉԿԱԼՈՎԿԱՅԻ, ՆՈՐԱՇԵՆԻ, ԼՃԱՇԵՆԻ, ՋԻԼԻ, ԿԱԼԱՎԱՆԻ, ԱԽՊՐԱՁՈՐԻ, ՄԱՔԵՆԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՃԱԿԱՏԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

 


NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)


1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 78000
այդ թվում՝
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 78000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 23700
3. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
4. Կապի ծառայության վճարներ 1000
5. Գրասենյակային ծախսեր 3000

  ընդամենը

110700

42 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(42 x 110700)
4649400
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(35971 ընտրող + 35971 x 0,03) x 5 դրամ
185250

Ընդամենը 4834650
 
  
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation