ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 6-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3-րդ հոդվածով.
«Հոդված 13.3. | Բանկային գաղտնիքի տրամադրումը օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի վերահսկողության մարմիններին |
Կենտրոնական բանկը կարող է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102.1 հոդվածի համաձայն և դրանով սահմանված նպատակներով օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի կարգավորման և (կամ) վերահսկողության ոլորտում իրավասու պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման շրջանակներում այդ մարմիններին տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. դեկտեմբերի 21 Երևան ՀՕ-213-Ն |