ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 27-ին
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 40-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) սույն մասի 1-9-րդ կետերով չնախատեսված արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում, որոնց ընդհանուր արժեքը չպետք է գերազանցի ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի 10 տոկոսը:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բաց ֆոնդի ակտիվները չեն կարող ներդրվել թանկարժեք մետաղներում կամ դրանց ձեռքբերման իրավունք տվող արժեթղթերում կամ ածանցյալ ֆինանսական գործիքներում:»:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.»:
Հոդված 3. Օրենքի մնացած բոլոր հոդվածներում «ածանցյալ գործիքներ» բառերը` համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «ածանցյալ ֆինանսական գործիքներ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. նոյեմբերի 12 Երևան ՀՕ-198-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|