Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1101
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.1» կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 

«1.1. Մինչև տրանսպորտային միջոցի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը ճանապարհային ոստիկանությունը նոտարի ծանուցմամբ գույքի նկատմամբ իրավատիրոջ անվամբ կատարում է իրավունքի վերաբերյալ նախնական նշում, որն ընդգրկում է տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկություններ, իրավատիրոջ տվյալները, որի օգտին կատարվում է իրավունքի վերաբերյալ նախնական նշումը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-186-Ն