ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «քաղաքապետարանի» (քաղաքային համայնքների համար) կամ «գյուղապետարանի» (գյուղական համայնքների համար) «աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմ (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքապետարանի կամ գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «Քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 5. Oրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երևանի դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. նոյեմբերի 4 Երևան ՀՕ-173-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|