Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-183-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.16/83(1263) Հոդ.1098
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին

 

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասը «կատարողական թերթին» բառերից հետո լրացնել «և նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասը «կատարողական թերթին» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթին» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 35.4-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունը «կատարողական թերթերի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթերի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 12

Երևան

ՀՕ-183-Ն