Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-167-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.11.04/80(1260) Հոդ.1048
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.10.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի հոկտեմբերի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար`

1.   

անշարժ գույքի միավորի կամ անշարժ գույքի միավորի մաս կազմող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ օտարման կամ դատական ակտի հիման վրա սեփականության իրավունքի պետական գրանցման

 

 

բազային տուրքի չափով

2.

անշարժ գույքի միավորի կամ դրա մասի կամ անշարժ գույքի միավորի նկատմամբ բաժնեմասի (բաժնեմասերի) օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման, փոխանցման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար, բացառությամբ պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի.

ա) չկառուցապատված հողամասերի, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի կամ մինչև 200 քառակուսի մետր ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների

բ) 200 քառակուսի մետրից ավելի ներքին մակերեսով հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների


գ) գյուղատնտեսական նշանակության հողամասերի


դ) այլ անշարժ գույքի

 



 

 


բազային տուրքի քսանապատիկի չափով


բազային տուրքի քառասնապատիկի չափով

բազային տուրքի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

3.

պետական կամ համայնքային սեփականություն համարվող չկառուցապատված հողամասերի օտարման (առք ու վաճառքի, նվիրատվության, փոխանակման) հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու համար

 


բազային տուրքի չափով

4.

անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, բացառությամբ սեփականության իրավունքի, պետական գրանցում կատարելու համար

 

բազային տուրքի չափով

5.

անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար, բացառությամբ օրենքի ուժով կիրառվող սահմանափակման դեպքերի

 


բազային տուրքի չափով

6.

դատական ակտի հիման վրա անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոփոխման, փոխանցման կամ դադարման պետական գրանցման համար

 


բազային տուրքի հնգապատիկի չափով

7.

անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման հիման վրա, եթե սեփականատիրոջ փոփոխությունը պայմանավորված է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում որպես ավանդ անշարժ գույքի հանձնմամբ (ներդրմամբ, փոխանցմամբ) կամ իրավաբանական անձի վերակազմակերպմամբ (միաձուլմամբ, միացմամբ, բաժանմամբ, առանձնացմամբ, վերակազմավորմամբ) կամ իրավաբանական անձի լուծարմամբ կամ իրավաբանական անձի բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) դիմաց անշարժ գույքը բաժնետոմսի (բաժնեմասի, փայի) սեփականատիրոջը փոխանցմամբ

 








բազային տուրքի չափով

8.

շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի, այդ թվում՝ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքի գրավի գրանցում կատարելու համար

 

բազային տուրքի կրկնապատիկի չափով:

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ տարբեր հիմքով, ինչպես նաև անշարժ գույքի միավորի նկատմամբ միաժամանակ մեկից ավելի իրավունքների պետական գրանցման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը, իսկ պետական տուրքի դրույքաչափերը հավասար լինելու դեպքում՝ մեկ պետական տուրք:»:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման, այդ թվում՝ այդ գործընթացի ժամանակ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարման կամ վարձակալության պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը ազատվում են պետական տուրքի վճարումից:».

2) վեցերորդ պարբերության «բնակարաններն անհատույց մասնավորեցրած» բառերը փոխարինել «բնակելի նշանակության անշարժ գույք անհատույց ձեռք բերած Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «բնակարանների» բառը՝ «գույքի» բառով.

3) ութերորդ պարբերությունից հանել «պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաև» բառերը.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սույն օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ կետով սահմանված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի յոթերորդ պարբերությունը «յուրաքանչյուրի համար առանձին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. նոյեմբերի 2

Երևան

ՀՕ-167-Ն