ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 28-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետից հանել «գրանցման» բառը:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իե» ենթակետով.
|
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի «4-րդ կետը «ա»-«ժդ» բառերից հետո լրացնել «և «ժը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանների գրանցման և վկայագիր տալու համար տուրքերի, որոնց չափերն ավելացվում են 20 տոկոսով» բառերով.
2) 8-րդ մասը «50 տոկոսով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը երկարաձգելու համար տուրքի, որի չափն ավելացվում է 20 տոկոսով» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. հոկտեմբերի 19 Երևան ՀՕ-156-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|