Basic information
Number
N 10-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (01.04.2006-26.03.2015)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2006.02.15/5(214) Հոդ.63
Enactment organisation
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Enactment date
11.01.2006
Signing organisation
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Signing date
11.01.2006
Effective date
01.04.2006
Interrupt date
26.03.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

11 հունվարի 2006 թ.
ք. Երևան

N 10-Ն

                                   

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 10-րդ կետի.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները հաշվարկվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշման:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2006թ. ապրիլի 1-ից: 

Գլխավոր վարչության պետ՝

Ա. Մովսեսյան

Հավելված N 1 
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2006 թվականի հունվարի 11-ի
N 10-Ն հրամանի

             

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների

 N Հաստիքը կամ ստորաբաժանումը

Ամսական սահմանաչափը 

 Տարեկան սահմանաչափը
Տեղական ելից հեռախոսային խոսակցություններ
(րոպե)
Միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդագրություններ (դրամ) Միջազգային ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ ֆաքսիմիլային միջազգային հաղորդագրություններ (դրամ)  Փոստային կապի ծառայություններ (դրամ)
 1   Կազմակերպություն      

  200000

 2 Կազմակերպության ղեկավար 

 4000

 10000

 5000

 
 3 Կազմակերպության ղեկավարի տեղակալ 

 4000

 5000

   
 4 Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար

 3000

 5000

   


ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետ
 
Ա. Մովսեսյան

Change History
Changing Act Corresponding incorporation
02.03.2015, N 36-Ն 26.03.2015, N 10-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation