ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի սեպտեմբերի 29-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար.
2) առողջապահության նախարար.
3) արդարադատության նախարար.
4) արտաքին գործերի նախարար.
5) արտակարգ իրավիճակների նախարար.
6) բնապահպանության նախարար.
7) գյուղատնտեսության նախարար.
8) տնտեսական զարգացման և ներդրումների նախարար.
9) էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար.
10) կրթության և գիտության նախարար.
11) մշակույթի նախարար.
12) պաշտպանության նախարար.
13) սպորտի և երիտասարդության հարցերի նախարար.
14) սփյուռքի նախարար.
15) տարածքային կառավարման և զարգացման նախարար.
16) տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.
17) ֆինանսների նախարար.
18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.
19) միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:»:
Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. սեպտեմբերի 30 Երևան ՀՕ-137-Ն |